ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2027 թվականին երկրի պաշտպանության, սպառազինության և կայունության ապահովման համար Եվրամիությունից կպահանջվի առնվազն 70 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցություն։ «Հենց մեր ուկրաինական ուժը, մեր բանակը, մեր տեխնոլոգիաներն են օգնում երաշխավորել նաև եվրոպական անվտանգությունը, ձեր անվտանգությունը»,- ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը ասել է Զելենսկին։               
 

Արցախի և Հայաստանի նախագահները ԼՂՀ ՊԲ բարձրագույն հրամկազմի հետ խորհրդակցություն են հրավիրել

Արցախի և Հայաստանի նախագահները ԼՂՀ ՊԲ բարձրագույն հրամկազմի հետ խորհրդակցություն են հրավիրել
09.12.2016 | 10:52

ԱՀ նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 8-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
Հանրապետության կենտրոնական շրջանում տեղակայված զորամասերից մեկում նրանքներկա են գտնվել նոր զորանոցի բացման արարողությանը:


Նույն օրն Արցախի և Հայաստանի նախագահները ԼՂՀ պաշտպանության նախարարությունում հրավիրել են խորհրդակցություն Պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են բանակաշինությանը և սահմաններում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:

Դիտվել է՝ 1772

Մեկնաբանություններ